Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Այսօր, դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։
Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։

Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որևէ մեկին չմեղադրեն։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։ ©