Search
Close this search box.

Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում

Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն: Նա որեւէ բանից արդեն տեղյակ չի, որեւէ լծակ չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Hetq.am լրատվականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն: Նա որեւէ բանից արդեն տեղյակ չի, որեւէ լծակ չունի: Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք: Որեւէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք:

Լավ, ասում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու: Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում: Հրապարակված քարտեզները աչքս չկոխեք, ես դրանց բացարձակ չեմ հավատում»: