Search
Close this search box.

Մուրադովը Հադրութում իրավիճակի մասին

Ներկայում իրավիճակը Հադրութի շրջանի երկու գյուղերի շրջանում, որտեղ դեկտեմբերի 11-ին հրադադարի խախտում է եղել, կարգավորվել է, հայտարարել է Ղարաբաղում խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում իրավիճակի մշտական մոնիթորինգ են իրականացնում, աջակցում են փոխգործակցությանը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ:

Մուրադովը չի ասել, թե ով է խախտել հրադադարը, եւ ինչ է նշանակում իրավիճակը կարգավորվել է։ Այսինքն, վերականգնվե՞լ է շփման գիծը, ադրբեջանցիները լքե՞լ են այդ գյուղերը, թե ոչ։