Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն` Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Լեռնային Ղարաբաղում հրադադար ռեժիմը ռազմական գործողությունների ավարտից և ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ խախտվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: