Search
Close this search box.

Հարգանքի տուրք` թուրքերի կողմից խոցված ուղղաթիռի երկու օդաչուների հիշատակին

«Հայոց Արծիվները» հարգանքի տուրք մատուցեց՝ ի հիշատակ թուրքերի կողմից խոցված ուղղաթիռի ռուս երկու օդաչուների

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «ՄԻՐ» միջազգային հումանիտար ֆոնդի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին սույն թվականի նոյեմբերի 9-ին թուրքերի կողմից խոցված ուղղաթիռի երկու օդաչուների հիշատակին:

Հիշեցնենք, որ, ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանի դարավոր բարեկամ, ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերին, խոցվեց Արարատի մարզի Երասխի տարածքում՝ դեպի Արցախ ուղևորվելիս:
Միաժամանակ, Խաչիկ Ասրյանը շնորհավորեց քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 27-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, ուժ և բազում հաջողություններ:
Աստված բոլորիս պահապան:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին