Search
Close this search box.

Ադրբեջանի սադրանքին պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից. Բաբայան

Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:

«Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

ԱՀ նախագահի խորհրդականը շեշտեց, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել: Նա ընդգծեց, որ ավելի կարևոր վտանգ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը: