Search
Close this search box.

Կիսել են ռազմավարը. Արցախից գրավված որ տարածքներն են բաժին հասել Ադրբեջանին, և որոնք՝ Թուրքիային. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, կիսել են Արցախից գրավված տարածքները՝ Քելբաջարը (Քարվաճառ), Լաչինը (Բերձոր) ու Աղդամը (Ակնա) բաժին են հասել Ադրբեջանին, իսկ հարավային շրջանները՝ Զանգելանը (Կովսական), Ջաբրաիլը (Ջրական), Ղուբաթլուն (Սանասար) և Հադրութը՝ Թուրքիային: Թուրքիան այս տարածքները մտադիր է բնակեցնել թուրքոմաններով, բայց ոչ թե սիրիական, ինչպես շատ հաճախ պնդում են, այլ Իրաքի Քիրքուկի շրջանի:

Թուրքոմանները, չգիտես ինչ հիմնավորմամբ, այդ շրջանները համարում են իրենց պատմական հայրենիքը, և իրենց դիալեկտով ավելի մոտ են ադրբեջաներենին, քան թուրքերենին:

Մի հետաքրքիր հանգամանք ևս՝ թուրքոմանները սուննի են և բավական թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ, որի անմիջական սահմանին պետք է բնակեցվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: