Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում. բակում հայտնաբերվել է Շուշիի 63-ամյա բնակչի դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 09:10-ի սահմաններում Երեւանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երեւանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել եւ տեղում մահացել:

Պարզվել է, որ մահացածը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական: