Search
Close this search box.

Ադրբեջանի քաղաքական գործիչները պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը. Infoteka24

Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը, հայտնում է Ինֆոտեկա 24 թելեգրամ ալիքը:

Ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչները դիմել են ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական անդամներին:

Դիմումում նշվում է, որ ժամանակին հենց Ռուսաստանի աջակցությամբ է Հայաստանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից 7 շրջանները: Նրանք պնդում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում իրականացվել է միջազգային նորմերի խախտմամբ:
Ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների, Ռուսաստանը ստեղծել է ռազմական հենակետեր ՝ իր ուժերը զինելով այնպիսի զինատեսակներով, որոնք անհամատեղելի են խաղաղապահ գործունեության հետ: