Search
Close this search box.

Ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանը հրաժարվում պատգամավորական մանդատից

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»,-ասված է գրառման մեջ: