Search
Close this search box.

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ, այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան: