Search
Close this search box.

Մի քանի ժամվա ընթացքում հայ մի քանի ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան. Գևորգ Ալթունյան

Թելեգրամյան ալիքներում քիչ առաջ տեղեկատվություն էր պտտվում, որ մի քանի հայ գերիներ տեղափոխվել են Հայաստան: Լուրը հստակեցնելու համար Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, ով հաստատեց լուրը և ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ ռազմագերիներ կտեղափոխվեն Հայաստան: