Search
Close this search box.

Ռուստամ Մուրադովը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք զրուցել են ակտուալ թեմաների շուրջ:

Նագիևն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառ և Լաչին: