Search
Close this search box.

Ով է եղել Երևան-Բաքու թռիչքի ուղևորը

Երեկ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից  տարածվեց Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:

Երեկ 168.am-ը փորձել էր նաև թռիչքի մասին տեղեկություններ ստանալ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանից. «Զանգերը մնացել էին  անպատասխան: Այսօր Քաղաքավիացիայի կոմիտեի պետի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը մասնավորապես հայտնեց.

«Ես պետք է խնդրեմ՝ կոնկրետ այդ դեպքի հետ կապված բոլոր հարցերով Դուք դիմեք Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին»:

Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրեց, որ մեկնաբանությունը կլինի օրվա ընթացքում»: