Search
Close this search box.

Ղարաբաղում ռուս բժիշկների կողմից ստեղծվել են առաջին բուժօգնության լրացուցիչ կենտրոններ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Օրական ավելի քան 35 հիվանդի օգնություն է ցուցաբերվում, հայտնում է Ռուսաստանի ռազմական վարչությունը: «Առողջական առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում», – ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կենտրոններում ընդգրկված են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ: Բժշկական կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում հիվանդների հետազոտություն և նախնական ախտորոշում իրականացնել: