Search
Close this search box.

Ոստիկանությունը` հրաժարականների տասնյակ դիմումների լուրերի մասին

Ոստիկանությունից հայտնում են, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, իբր ոստիկանության կադրերի բաժինը օրվա ընթացքում հրաժարականների տասնյակ դիմումներ է ստացել։

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Վերջին հինգ օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է այդպիսի ընդամենը հինգ նյութ, որոնցից 2-ը՝ սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի անցնելու, 3-ը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն պատրաստելիս հավաստի տվյալներ ստանալու համար համագործակցել կառույցի համապատասխան ծառայության հետ»։