Search
Close this search box.

Ծառուկյանի մանդատից զրկելու հարցը ՍԴ-ն վարույթ չի ընդունել

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 25-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՍԴ ուղարկված դիմումի շուրջ արդեն լուրջ քննարկումներ են սկսվել, եւ ՍԴ անդամներից շատերը կարծիք են հայտնել, թե իրավական հիմնավորումները թույլ են, այդ պատճառով դիմումը պետք է մերժվի։