Search
Close this search box.

Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը։ Տեղում աշխատող ոստիկանները հայտնում են, որ մետրոյի փակման պատճառը ցուցարարներն են, իսկ վերաբացման ժամկետներն անհայտ են։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ՍիվիլՆեթին հայտնել է, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում, խաթարել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Քաղաքացիները գնացքի դռների արանքում են կանգնել, չեն թողել, որ շարժվի գնացքը, իրենց ակցիան դեռ շարունակվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», — ասաց նա։