Search
Close this search box.

Սկանդալային ձայնագրություն. Ալիևին տալիս եմ 6 մլրդ, թող նա հրաժարվի ԼՂ 7 շրջաններից․ Սարգսյանը՝ Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարավի 7 շրջանից:

Bagramyan26 տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը։

Ըստ այդ ձայնագրության Լուկաշենկոն ՀՀ նախագահին առաջարկել է Ալիևին հանձնել Ղարաբաղի շրջանները և դրա դիմաց, նա՝ առաջին փուլում, ՀՀ-ին կվճարի 5 միլիարդ։

Ի պատասխան Բելառուսի նախագահի Սերժ Սարգսյան պատասխանել է․

«Ես նրան տալիս եմ 6 միլիարդ: Թող հրաժարվի 7 շրջաններից»։