Search
Close this search box.

«Ո՛չ արժանապատվորեն հաղթել իմացանք, ո՛չ պարտվել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՛չ հաղթանակը, ո՛չ պարտությունը հենց այնպես չեն տրվել մեզ: Ո՛չ հաղթանակից ենք ընդունակ եղել սովորել, ոտքի կանգնել, երկիր, պետություն դառնալ, ո՛չ աղետաբեր պարտությունից ենք ընդունակ դառնում սովորել կարգի բերել երկիրը, թափ տալ ինքներս մեզ և առաջ շարժվել…

Ո՛չ հաղթանակին ենք հավատացել, ո՛չ պարտությանն ենք լուրջ մոտենում:

Հաղթել և ամեն հաջորդ օրը մոտեցնել մահաբեր պարտությունը՝ թալանելով, կեղեքելով, սպանելով, հարստահարելով սեփական տունը, հեղափոխություն անելով, բայց հռչակված նպատակները իրագործելու հանցավոր անկարողություն հանդես բերելով…

Ո՛չ արժանապատվորեն հաղթել իմացանք, ո՛չ պարտվել…»: