Search
Close this search box.

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել. Նիկոլ Փաշինյան

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել, և ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է արվում, ինչի մասին ես հիմա չեմ կարող խոսել: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում . «Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով դժվար ու ծանր է ներակայացնել, բայց մյուս կողմից գիտեմ, որ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, դրա համար ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար»:

«Մի կողմից տեղի է ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումը, մյուս կողմից կատարվում է Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչումը:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում:

Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը բավականին ժամանակատար է, բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել է ու հարազատներին է հանձնվել 135 մարմին: Այս գործընթացը կշարունակվի:

Ցավում եմ շատ ու ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այդպես խոսում եմ, սակայն ստիպված եմ, քանի որ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների»,-ասաց նա: