Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները հատուկ ռոբոտներ են բերել Արցախ

Ռուս զինվորականները շարունակում են չեզոքացնել այն սպառնալիքները, որոնք կան Արցախի բնակչության համար՝ մաքրելով տարածքը պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում է WarGonzo-ն:

Վերոնշյալ աշխատանքներին մասնակցում են նաև «Уран-6» բացառիկ ռոբոտատեխնիկական համակարգերը, որոնք այս օրերին աշխատում են Ստեփանակերտում:

Մինչ Արցախ տեղափոխվելը, այս ռոբոտներն իրենց արդյունավետությունն ապացուցել են Սիրիայում՝ աշխատելով Պալմիրայում, Հալեպում, Դեյր Զորում: