Search
Close this search box.

ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել նրա առաջ լուրջ պահանջ է դրվել

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել է Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ ներկայացվել՝ հեռացնել նրանց պետական պաշտոններից։ Այդ մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա՝ առանց մանրամասնելու այցի օրակարգը։

Mediaport տելեգրամ ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։

Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։