Search
Close this search box.

Իշխանության ողորմելի պահվածքը կարելի է բնութագրել որպես սարսափ` Ծառուկյանից

Վաղը ընդդիմադիր 17 կուսակցությունների կողմից հրավիրված համաժողովրդական հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է դարձյալ չմասնակցել, նրան հանրահավաքից կես ժամ առաջ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: Իշխանությունը այլևս ջանք չի էլ թափում թաքցնելու, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և իրենց նպատակն է թույլ չտալ, որ Ծառուկյանը լինի հանրահավաքի հարթակում:

Չօգնեց նույնիսկ Ծառուկյանի այն հայտարարույունը, որ ինքը վարչապետական հավակնություններ չունի. միևնույն է իշխանությունը հետևողականորեն հետապնդում է նրան, դրանուվ էլ ավելի բացահայտելով իր թուլությունն ու ոչնչությունը:

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայից անմիջապես հետո՝ նոյմեբորի 11-ից սկսած ընդդիմությունը հանրահավաքներ է հրավիրում պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Նոյեմբերի 11-ի հանրահավաքին Ծառուկյանը հասավ Ազատության հրապարակ, բայց նրան անմիջապես ձերբակալեցին: Հաջորդ հանրահավաքներից առաջ նա ուղղակի կանչվում է ԱԱԾ, այդպիսով զրկվելով հարթակում գտնվելու և ժողովրդին դիմելու հնարավորությունից: Հետաքրքիրն այն է, որ ընդդիմության մյուս առաջնորդներին էլ են ձերբակալում, կանչում ԱԱԾ, բայց նրանք հնարավություն ունենում են հանդես գալ հանրահավաքներում: Իշխանությունը առավել հետևողական է Ծառուկյանի մուտքը Ազատության հրապարակ խոչընդոտելու հարցում:

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Ծառուկյանի հրապարակում լինելը կարող է էականորեն փոխել հանրահավաքի մթնոլորտը և ընթացքը, այն դարձնել անհամեմատ մարդաշատ, հավաքվածների մոտ ոգևորություն և հաղթանակի նկատմամբ հավատ առաջացնել:
Իշխանության նման ողորմելի պահվածքը, որը կարելի է միայն բնորոշել որպես սարսափ Ծառուկյանից, չի կարող հավերժ շարունակվել: Ծառուկյանն էլ հարգելով պետական ինստիտուտները, պարտաճանաչորեն ներկայանում է ԱԱԾ, ցույց տալու համար, որ չի խուսափում քննությունից, և ոչինչ չունի թաքցնելու կամ թաքնվելու:

Դավաճան ու Հայաստանը պարտության հասցրած իշխանությունները լավ հասկանում են, որ հնարավոր չէ ոստիկանության կամ անվտանգության ուժերի ռեպրեսիվ ապարատի չարաշահմամբ անվերջ երկարացնել սեփական իշխանությունը: Իշխանությունը ամեն օր և նույնիսկ ամեն ժամ կորցնում է իր հեղինակությունը և լեգիտիմությունը, և արդյուքնում նույն ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները դադարում են այդ փոքր խմբին ընկալել իշխանություն: Շատ մոտ է այն օրը, երբ ամբողջ պետական ապարատը համարելու է, որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու իր մի քանի տասնյակ ինքնասպան շահիդների բրիգադն է, այլ այն մարդիկ որոնց ընդունում և հավատում է ժողովուրդը:

Այնպես որ, նույնիսկ հարթակ չբարձրանալով, նույնիսկ ԱԱԾ գնալով, Ծառուկյանը բացահայտում է այս իշխանության վախեցած ու մոլորված էությունը, և դրանով էապես արագացնում սրանց մոտալուտ վախճանը: Ոչ մի հասարակություն ոչ մի իրեն հարգող մարդ չի կարող լուրջ վերաբերվել մի իշխանության, որի միակ հույսը իր ընդդիմախոսներին ԱԱԾ կանչելու միջոցով լռեցնելն է: Ցանկացած իշխանության արտիբուտներից մեկը նրա հեղինակությունն է, առանց հեղինակության ոչ մի իշխանություն չի կարող ապրել. հիմա այս իշխանության ամենացածր հեղինակության պահն է, ինչը նշանակում է, որ այն հոգևարքի մեջ է, ու մահը մոտալուտ է:
ArmLife.am