Search
Close this search box.

Ազգային հերոսի որդիները խնդրում են վերադարձնել իրենց հոր ավտոմեքենան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի Հայրենակիցներ, Հարգելի ուժային կառույցներ՝ Ազգայն Անվտանգության Աշխատողներ, Ոստիկանություն, դիմում եմ բոլորիդ։

Այս մեքենան Արցախի Հերոս Սերգեյ Շաքարյանի մեքենան է, պատերազմի օրերին , այն վերցրել են իր գարաժից, այս մեքենան տեսել են Սիսանում, այն Հայաստանի տարածքներում է։

Հրամանատարի որդիները փնտրում են իրենց հոր մեքենան, մարդիկ ամեն բան են կորցրել, կորցրել են իրենց տունը՝ Հադրութում, իրենց ունեցվածքը, իրենց Հերոս հորը և ուզում են, գոնե իրենց հոր մեքենան հուշ մնա իրենց։

Դիմում եմ նաև այն մարդուն, ով վերցրել է այս մեքենան:

Հարգելիս, լավ ես արել վերցրել ես, պատերազմ է եղել վերցրել օգտագործել ես, հիմա Հերոսի մեքենան ետ վերադարձրու իր որդիներին, և նրանք քեզ դրա համար շնորհակալ կլինեն, եթե կապ չունես Հերոսի որդիների հետ, գրի իմ էջին, ես կօգնեմ։

Ես կարծում եմ, որ բոլորդ կօգնեք մեզ գտնել մեր Հերոս Հրամանատարի մեքենան և կտարածեք այս հայտարարությունը։

Հադրութում ծառայած տղերք, Հրամանատարին ճանաչող տղերք, արժանապատիվ և հայրենասեր տղերք, նաև ձեզ բոլորիդ եմ դիմում, եթե վերցնողը չվերադարձնի, բոլորս միասին պիտի գտնենք այս մեքենան, խնդիրը մեքենայի արժեքի, կամ մեքենա լինելու մեջ չէ, խնդիրը այն է, որ սա Հերոսի մեքենա է, որը պիտի մնա իր որդիների մոտ։

Խնդրում եմ բոլորիդ օգնեք և հնարավորինս շատ տարածեք այս հայտարարությունը»։