Search
Close this search box.

Պեսկովը խոսել է Ղարաբաղում ռուսերենին պետական կարգավիճակ տալու մասին

Ռուսաստանի իշխանությունները ողջունում են Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա՝ ռուսերենը գործածվում է Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում ու Ադրբեջանում: Նա հավելել է, որ այս լեզվով խոսվում է «աշխարհի շատ վայրերում, ներառյալ նախկին Խորհրդային Միության տարածքում»: Պեսկովը նշել է, որ սա հաղորդակցության համար հարմար լեզու է: Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը և պահպանմանը:

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու Հայաստանում և Ադրբեջանում: Նրա խոսքով՝ դա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է: