Search
Close this search box.

ՌԴ կործանիչները շուրջօրյա ռեժիմով մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի երկնքում. WarGonzo

Էրեբունի ռուսական ռազմաբազան աշխատում է «սիրիական» ռեժիմով։ Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած wargonzo-ի աղբյուրները, օդատիեզերական ուժերի կործանիչները շուրջօրյա ռեժիմով մարտական հերթապահություն են իրականացնում օդում:

Այսինքն՝ Հայաստանի երկնքում մշտապես գտնվում է առնվազն մեկ ռուսական կործանիչ։ Օդային տարածքում ներկայությունն ինքնին տեղի է ունենում ռոտացիայի ռեժիմում՝ գրաֆիկը հասկանալի պատճառներով չի հրապարակվում։

Սակայն նման «սիրիական» մոտեցումը (նույն սխեման աշխատում է նաև Հմեյմիմում) ապահովում է ոչ միայն ռուսական խաղաղապահ շարասյունների տեղաշարժի անվտանգությունը, այլև խաղաղ բնակչության անվտանգության որոշակի երաշխիք է։