Search
Close this search box.

Ադրբեջանը հերքում է. ռազմաշքերթում հայ գերիների ցուցադրություն չի լինելու

Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինելու: Ինչես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ադրբեջանի՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանը գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից է: