Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված 《Սմերչ》 համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:

Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:

Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում։

Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներով: