Search
Close this search box.

«Որտե՞ղ է գրավոր համաձայնությունը, որ տրվել է GPS-ով սահմանագծում իրականացնելու համար». Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղևորվում դեպի Բերձոր։

Հասկանում ենք, որ այդ մասին նշում է պարունակվում եռակողմ հայտարարության 6-րդ կետում։

Սակայն չենք հասկանում, թե այդ փաստաթղթի որ կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների։

Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար»։