Search
Close this search box.

Դուք ուրիշի երկրի դեսպանություն գնում եք, որ այդ մարդիկ ի՞նչ անեն

«Երեկ մեր մտավորականները շրջեցին դեսպանատներով։ Նույնը պատրաստվում են անել նաև այսօր։ Պետք է նկատել, որ այնտեղ սովորաբար գնում են պետությունից հույս կամ պետական միավոր չունեցող, ներկայացուցչականությունից զուրկ համայնքների անդամները, օրինակ քրդերը։

Իսկ եթե դուք եք գնում, ապա այնտեղ ձեզ կարող են քաղաքավարի հարցնել՝ «իսկ դուք պետություն չունե՞ք»։ Այդ մարդիկ պետության ներկայացուցիչներ են այլ պետությունում։ Այդպես էլ այդ հիմնարկն անվանում են՝ Հայաստանի հանրապետությունում այսինչ երկրի դեսպանություն։

Դուք ուրիշի երկրի դեսպանություն գնում եք, որ այդ մարդիկ ի՞նչ անեն, եթե գերիների վերադարձը մեր պետության գործառույթն է և հենց Նիկոլի ձեռքում է

Նորից եմ կրկնում՝ հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները…

Սա առո՞ղջ մոտեցում է».

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան