Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ի և Արցախի կառավարության տվյալները տարբերվում են

Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նրա խոսքով ռուս խաղաղապահները մինչ այժմ հաշվառել և ուղեկցել են Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով վերադարձած ավելի քան 23-հազար արցախցու: «Շատերը վերադարձել են մինչ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի փակվելը՝ սեփական տրանսպորտային միջոցներով:

Այստեղ ռուս խաղաղապահներ այդ ժամանակահատվածում չեն եղել: Ուստի վերադարձողների հաշվառում չի իրականացվել»,-մանրամասնել է նախարարը: Անդրադառնալով վերադարձողներին կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքերին՝ Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ ներկայումս Ստեփանակերտի հյուրանոցներն ու մյուս հնարավոր կացարանները զբաղեցրած են: Ուստի պետության կողմից այժմ վարձակալվում են գյուղական առանձատներ ու տրամադրվում ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, աշխատանքներ են տարվում այն գյուղական առանձնատների ձեռքբերման ուղղությամբ, որոնց սեփականատերերը փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հրթիռահրետակոծության հետևանքով բնակարան կորցրած բնակչությանը, ապա քաղաքապետարանը գույքագրել է վնասները: Մասնակի վնասված բնակարաններն արագ վերականգնվում են և տրամադրվում բնակիչներին: Առավել խոշոր ավերածությունների ենթարկված շենքերի բնակիչներին տեղավորելու հնարավորություն կընձեռվի դրանց վերականգնումից հետո միայն»,- ասաց նախարարը: