Search
Close this search box.

Անտերության ենք մատնվա՞ծ. Զինվորների դիերը դուրս բերելիս վիրավորված հայ փոխգնդապետին ադրբեջանցին է օգնել

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոֆյա Թեւոսյանը՝ հրապարակելով վիրավոր ամուսնու լուսանկարը։

«Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են։

Տեսնելով անօգնական սպային՝ թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խաղաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար… Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան…

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված…»,- գրել է նա։