Search
Close this search box.

«Թուրքերը Սոթքի հանքի տարածքում հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»

Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

«Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք», գրել է Զաքարիա վարդապետ Բաղումյանը: