Search
Close this search box.

ՌԴ ՊՆ տեսանյութ է հրապարակել՝ Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտը

Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը՝ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ «Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տները»,- նշված է հայտարարության մեջ։

Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղի իշխանություններին՝ ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:

«Փախստականների անվտանգ վերադարձն ու շփման գծի երկայնքով խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը կազմակերպվել է հումնիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարությամբ և վերահսկողությամբ»,- նշված է տեքստում: