Search
Close this search box.

Սննդամթերքի թանկացում. Ինչն է պատճառը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կտրուկ թանկացել է հավի ձուն՝ 50 դրամից դառնալով 70 դրամ: Թռչնաֆաբրիկաների սեփականատերերը սա բացատրում են կերի կտրուկ թանկացմամբ, որը պայմանավորված է ոչ միայն դրամի արժեզրկմամբ, այլ նաև արտաքին շուկաներում հատիկային կերերի թանկացմամբ:

Կերերի թանկացումը կոլապսի է հանգեցրել նաև խոզաբուծական համալիրները. խոզի մսի ինքնարժեքն արդեն ավելի բարձր է, քան դրա վաճառքի գինը, պահանջարկի բացակայության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: