Search
Close this search box.

Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, ի՞նչ են անում հողատուները. մանդատից զրկում են Ծառուկյանին. փաստաբան

Իրավաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկական գյուղերի բնակիչները թուրքի զորքի հետ ինքնուրույն բանակցում, քննարկում են, թե ինչ կարելի է հետները վերցնել գաղթական դառնալուց առաջ, գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան, հայկական բանակը հեռանում ու պայթեցնում է սեփական զորամասերը, արտասահմանի հայերն ամաչում են փողոց դուրս գալ, տնտեսությունը կորժանված է, Հայաստանի կեսը պատրաստվում է արտագաղթել, այս շղթան, ցավոք կարելի է էջերով շարունակել…

Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները։ Պատգամավորական մանդատից են զրկում Գագիկ Ծառուկյանին և ապօրինի խուզարկում են ընդդիմախոսների բնակարանները։

Սա է երկու տարում երկիր կործանած ոչնչությունների պատկերը։ Չէ, կներեք` սֆաթը»։