Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Փոքրիկ հադրութցին գերության մեջ գտնվող իր տունն է նկարել

Հադրութում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը Արցախի պաշտպանական բանակում տարիներ շարունակ և այսօր զինվորներ ունի։ Պատերազմի առաջին օրերին ընտանիքի հարսներն ու թոռնիկները տեղափոխվեցին Հայաստան, իսկ օրեր հետո դասամատյանը պինդ պահելով տան ամենահարմար անկյունում, երեք որդիներին հանձնելով հայրենիքի պաշտպանությանը, Հայաստան տեղափոխվեց Հադրութի դպրոցի երկարամյա մանկավարժ տիկին Տանյան՝ ամուսնու հետ, վստահ լինելով որ, անպայման հետ են գնալու։

Այսօր, սակայն, Հադրութ չվերադառնալու մտքի հետ չեն կարողանում հաշտվել, Տիկին Տանյան երեք որդի ունի,ամեն մեկը իր տարիներով ստեղծած տունն ունի, ամեն մի տան ներսում ջերմ հիշողություն, սիրուն պատմություն, հյուրընկալուիթյուն, պատերազմական հիշողություններ, որոնք միախառնվում էին Հադրութի հերոսական ու ամենահայկական պատմությունների հետ ու դառնում Հադրութում ապրելու հույս։

Այսօր Մարտիրսյանների ընտանիքը, որի երեք որդիները պատերազմի առաջին իսկ օրերից շարունակում են մնալ Արցախում, ապրում է Հադրութի լավագույն հիշողություններով, ու դառը իրականությամբ, որ իրենց սիրուն տունը գերի մնաց Հադրութում։

Փոքրիկ Տատյանան այսքան վառ ու գունեղ է թողել իր տունը․