Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում կմասնակցի պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը

Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածնում կմասնակցի պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում սբ. Էջմիածնում»,-գրել է Մանե Գևորգյանը։