Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։

Արցախի հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»: