Search
Close this search box.

Շոյգուն հայտնել է, որ մոտ 7000 փախստական արդեն վերադարձել է ԼՂ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոտ 7000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահներն ուղեկցել են նրանց ավտոշարասյուները, գրում է kp.ru կայքը։

«Այսօրվա դրությամբ գրեթե 7000 քաղաքացի վերադարձել է, այս աշխատանքները շարունակվում են, և ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղ հետ գնալ ցանկացողները կարող են անել դա»,- հայտարարել է Շոյգուն այսօր Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ նշված հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: