Search
Close this search box.

Անուններ, թե ովքեր են եղել Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա հարձակված դիմակավորված անձինք. Mediaport

Դիմակավորված ոստիկանների անվան տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա երեկ հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամներ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Վահե Խանդիլյանը Արտակ Մանուկյանը և խմբավորման ևս 7 անդամներ։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:

«Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով։

Նշենք, որ «Հեղափոխության պահապան» կոչվող խմբի անդամները Արտակ Սերգոյանի հրահանգով՝ մի շարք ակցիաներ են արել ի պաշտպանություն Դոն Պիպոյի, երբ նա ձերբակալված էր։ Այս օրերին էլ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ գործող այս հանցավոր խմբի անդամները, փաստացի, հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից»: