Search
Close this search box.

Հայաստանը դառնում է պատանդ…պատերազմը կսկսվի որոշ ժամանակ անց, քանի որ հակամարտությունը չի լուծվել. Апостроф

Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Նիկոլայ Կապիտոնենկոն, անդրադառնալով ԼՂ շուրջ վերջին զարգացումներին, Апостроф-ի հետ զրուցույցում հայտնել է, որ հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածությամբ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմամբ Մոսկվան փորձեց նվազագույնի հասցնել ռիսկերը, պահպանել իրավիճակի որոշակի վերահսկողություն, ինչպես նաև սահմանափակել Թուրքիայի քաղաքական ձեռքբերումները։

«Բուն հակամարտությունն ինքնին մնում է, բայց դերերը փոխվում են։ Հայաստանը դառնում է պատանդ, Ռուսաստանն իր վրա է վերցնում ռիսկերի մի մասը, Թուրքիան դառնում է ազդեցիկ արտաքին խաղացող, իսկ Ադրբեջանը արձանագրում է ռազմական հաղթանակի քաղաքական արդյունքները»,-նշում է Կապիտոնենկոն։

Նրա կարծիքով՝ Անկարան հազիվ թե այդ տարածաշրջանում հետագա սրացման գնա:

«Փոխզիջման ձեռք բերված տարբերակը ձեռնտու է բոլորին, իսկ հետագա պատերազմը քաղաքական իմաստ չունի, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Ադրբեջանի համար»,- կարծում է Կապիտոնենկոն:

Սակայն ինչպես նշում է «Ապագայի ուկրաինական ինստիտուտ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իլիյա Կուսան, ռազմավարական առումով թուրքական բանակի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Նրա խոսքով՝ եթե թուրք զինվորականները գտնվեն բուն Լեռնային Ղարաբաղում, դա միանշանակ կարող է հանդիսանալ էսկալացիայի գործոն, որը կարող է արագացնել Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմի սկսումը:

«Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմը կսկսվի որոշ ժամանակ անց, քանի որ հակամարտությունը չի լուծվել»,-հայտնել է Իլյա Կուսան: