Search
Close this search box.

ՌԴ ԱԻՆ-ի անձնակազմը Լեռնային Ղարաբաղում կհամալրվի հոգեբաններով

Ռուսաստանի ԱԻՆ-ը մտադիր է մեծացնել իր անձնակազմը Լեռնային Ղարաբաղում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը:

«ՌԴ ԱԻՆ-ի անձնակազմի համալրում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում: Նախատեսվում է հոգեբանների ուղարկել, նրանք կաշխատեն տեղում»,- ասել է Սոլովյովը: