Search
Close this search box.

«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության ֆոնդին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Իմ քայլը» հիմնադրամը որոշել է 1 միլիոն դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության ֆոնդին:

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,-գրել է Աննա Հակոբյանը: