Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը Շուշիից դեպի Կարմիր շուկա

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը Շուշիից դեպի Կարմիր շուկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանական շարասյան կազմում եղել է 3 Կամազ՝ անձնակազմով: Խաղաղապահների տեղեկություններով, դրանք եղել են առանց զենքի: Ուղեկցումն իրականացվել է «Տիգր» զրահամեքենաներով: Խաղաղապահների ներկայացուցիչները չեն նշել շարասյան նշանակությունը: