Search
Close this search box.

Արևմուտքը փորձում է նորից պատերազմ հրահրել Արցախում. Ռուսաստանի Արտաքին հետախուզության ահազանգը

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք արեւմտյան երկրներին «Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով» Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսելու փորձի մեջ:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, արեւմտյան որոշ երկրներ հրահրում են հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վերջիններս վարկաբեկեն եւ խախտեն հրադադարի մասին համաձայնագիրը: Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երեւանի համար: Իսկ ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է նրանց հաղթանակը», – ասվում է Նարիշկինի հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տխրեցրել է այն փաստը, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ, քանի որ սա փաստացի «զրոյացրել է» նրանց երկար տարիների աշխատանքը, որն ուղղված էր Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղմանը», – ասել է ԱՀԾ-ի ղեկավարը: