Search
Close this search box.

Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիները սպանել են բռնցքամարտիկ Նշան Մունչյանի եղբորը

Անկախ Հայաստանի բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոն Նշան Մունչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը ծնված 1951թվ. Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»: