Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»: