Search
Close this search box.

«Բարձունքը մերն է, տղերքը չկան». զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին

Արցախում հերոսաբար զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն է հայտնի այս տողերի հեղինակը.

«Բարձունքը մերն է, տղերքը չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան»։